38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԲՐԻԿՍ-ի արագ ընդարձակումը հղի է պոտենցիալ անկայունություններով

ԲՐԻԿՍ-ի արագ ընդարձակումը հղի է պոտենցիալ անկայունություններով
05.10.2024 | 10:27

Շարունակելով մեր հնարավոր ապագայի մասին խորհրդածությունները, չնայած այս հարցի հետ կապված մեծ ու լուրջ անորոշություններին, անխուսափելիորեն հանգում ենք այն մտքին, որ ամենավերին մակարդակում, շատ բաներով, այն պայմանավորված է լինելու միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցնելու պրոցեսի և նոր կառուցվող, առնվազն երկբևեռ, աշխարհի հիմնարար բնույթի առանձնահատկություններով։

Այս բարդ անցումային պրոցեսը, որը տեղի է ունենում մեր օրերում, բնութագրվում է մի շարք կարևոր տենդենցներով, որոնցից ամենակարևորներից մեկը ԲՐԻԿՍ-ի, որպես հակաարևմտյան բևեռի ձևավորումն է, և որի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Կազանում։

Այս իմաստով մեր ապագայի հարցը սերտորեն կապված է եղել և է՛ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների դինամիկայի հետ ու ներկայում դրա հետ առնչված Թուրքիայի անդամությանը ԲՐԻԿՍ-ին։

Բնականաբար, ԲՐԻԿՍ-ն ինքը ունի իր ընդարձակման և կայունության հետ կապված սիստեմային պրոբլեմներ, քանի որ շատ երկրներ են ցանկանում տարբեր աստիճանի սերտությամբ կապվել այդ նոր ստեղծվող, բայց մեծ աշխարհաքաղաքական պոտենցիալ ունեցող կազմակերպության հետ։

Այս իմաստով հատկանշական է Լավրովի սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում տված պրեսկոնֆերանսը, որում նա պարզություններ մտցրեց ԲՐԻԿՍ-ի ընդարձակման հետ կապված հարցերում։

Նախ նա ասաց, որ նոր անդամներ ընդունելու իմաստով ԲՐԻԿՍ-ում մոտ ժամանակներս ընդարձակում չի սպասվում, և կազմակերպության հիմնական ընթացիկ խնդիրը եղած անդամներով ադապտացվելն է աշխարհում տիրող ներկա իրավիճակին։

Բացի դրանից, տարբեր երկրների համար պլանավորվում է նաև ունենալ ԲՐԻԿՍ-ի գործերի հոտ առնչվելու տարբեր աստիճաններ՝ լիիրավ անդամներ, գործընկեր երկրներ և կազմակերպության հետ մշտական կոնտակտներ ունեցող երկրներ։

Հարցը նրանում է, որ ելնելով շատ ընդհանուր սիստեմային նկատառումներից, կազմակերպության արագ ընդարձակումը հղի է պոտենցիալ անկայունություններով և, մյուս կողմից էլ, ցանկալի է դրա արագ հզորացումը, որը բերում է այս երկու նկատառումների կոմպրոմիսին, այսինքն, ԲՐԻԿՍ-ի ընդարձակման օպտիմալ արագության գաղափարին։

Եթե պրոյեկտենք կազմակերպության կայունության մասին ասվածները Թուրքիայի անդամության հետ առնչված անալիզի ուղղությամբ, ապա տվյալ դեպքում հավանական է թվում հետևյալ ստրատեգիական գիծը։

Արտաքին տվյալներով և ելնելով նույն սիստեմային նկատառումներից, կազմակերպությանը ձեռնտու է Թուրքիային առավելագույնս հեռացնել Արևմուտքից, բայց և շատ մոտ չթողնել ԲՐԻԿՍ-ին, քանի որ վերջինիս հետ կապված դեռևս չլուծված շատ հարցեր կան, որոնցից ամենահիմնականներից մեկը Թուրանի գաղափարի հետ առնչված պրոբլեմն է։

Այս իմաստով, դարձյալ տրամաբանական է թվում, որ կազմակերպության հիմնական ստրատեգիական գծի անբաժան մասը պետք է լինի Թուրքիային թուրքական աշխարհից հեռու պահելը, որը առաջին հերթին նշանակում է, որ առնվազն մոտ և միջին ապագայում նրա անդամության հարցը ԲՐԻԿՍ-ին կասկածելի կլինի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ